Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Հավատալ սեփական պայքարին և քայլ անել

Հավատալ սեփական պայքարին և քայլ անել
01.05.2024 | 07:24

Ասում են` ո՞ւմ հավատալ։

Սրա պատասխանը գոնե հիմա շատ պարզ է` եթե որևէ գործչի չեք վստահում, ապա լավագույն տարբերակը ինքներդ ձեզ, ձեր կողքինին, ձեր մտերիմին, ձեր ծանոթին հավատալն է, միասնանալը` թեկուզ փոքր խմբով:Սեփական պայքարին հավատալն է ու քայլ անելը դեպի առաջ, որովհետև առաջընթացի բանալին շարժման մեջ է, իսկ անշարժությունը ռեգրեսի ու լճացման տանող ճանապարհ է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ